|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ավստրիայի նոր կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ առանց փոփոխությունների կշարունակի նախորդի՝ Սեբաստիան Կուրցի արտաքին քաղաքական գիծը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Շալենբերգը Ավստրիայի կանցլերի պարտականությունների կատարմանն անցել է երկուշաբթի։
«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ եւս մենք կշարունակենք մեր գիծն առանց փոփոխությունների»,- ասել է Շալենբերգը՝ հանդես գալով խորհրդարանում։ Նա ընդգծել է, որ որպես դաշնային կանցլեր առաջին ուղեւորությունը այս շաբաթ կատարելու է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։