կարևոր
589 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-26 15:03
Հասարակություն

Mehr-ի բացառիկ անդրադարձն իրանահայ արվեստագետ Քարոլին Խոդադյանի արվեստին

Mehr-ի բացառիկ անդրադարձն իրանահայ արվեստագետ Քարոլին Խոդադյանի արվեստին

Իրանական Mehr գործակալությունը «Հայ դերասանուհին ընտրում է հաջողությունը՝ պահպանելով երկրի օրենքը» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով իրանահայ արվեստագետ Քարոլին Խոդադյանի գործունեությանը, որը ներկայացնում ենք ստորև․

«Քարոլին Խոդադյանը, ով ներկայումս հանդես է գալիս «Կատյուշա» ներկայացման մեջ, կիսվել է իր դերով և արվեստային ուղու մասին իր մտքերով: «Շահրզադ» թատրոնի Ֆարշադ Առջի և Արաշ Դավուդիի բեմադրած այս ներկայացման մեջ հանդես եկող Խոդադյանը, որը դեռ երեք տարեկանում է սկսել իր ստեղծագործական ուղին, համոզված է, որ արվեստը, երաժշտությունը և ռիթմը հայկական կյանքի հիմնասյուներն են:

Նա հանդես է եկել մի շարք հայտնի ներկայացումներում, այդ թվում՝ «փարվազ հոմայ» և «Սիավաշ ու Սուդաբե» բեմադրություններում: Ներկայումս նա մարմնավորում է Կատյուշային՝ պատերազմի աստվածուհուն, նույն անունը կրող ներկայացման մեջ: Ներկայացման ընթացքում նա նկարագրում է գնչու երաժշտի հետ ունեցած մենամարտը որպես «ուժերի պայքար»՝ նպատակ ունենալով բեմում հնարավորինս ճշմարտացի կերպով ներկայացնել այդ պայքարը:

Խոդադյանը նաև ստեղծել է եզակի ոճ՝ Սամամենկո, որը սուֆիական պտույտների և ֆլամենկոյի համադրությունն է, ինչը նա ներգրավում է ներկայացումներում: Խմբային աշխատանքը նրան դժվար է թվում՝ դերերի հետ խորը զգացմունքային կապի պատճառով, նա նախընտրում է միայնակ ելույթներ, չնայած դրանց բարդությանը, ավելի հոգեհարազատ են:

Հանդիսատեսի արձագանքի մասին խոսելիս նա հպարտությամբ նշում է, որ հատկապես մեծ գնահատականներ է ստացել լարված մենամարտի տեսարանի համար: Չնայած Իրանում առկա սահմանափակումներին՝ Խոդադյանը շեշտում է, որ արվեստագետները աճում են դժվարությունների շնորհիվ, իսկ իր համար հայրենիքում հաջողության հասնելը ավելի արժեքավոր է:

«Կատյուշա» ներկայացման գլխավոր թեման «ոչ՝ պատերազմին» ուղերձն է, որը գրավել է Խոդադյանին մասնակցելու նախագծին: Նա նաև վարպետաց դասեր է անցկացրել Իրանում և Հայաստանում՝ կենտրոնանալով ներկայացումների միջոցով ինքնագիտակցության և բուժման վրա: Առաջիկայում նա պլանավորում է շարունակել վարպետաց դասերը և սպասում է իր մասնակցությամբ նոր ֆիլմի թողարկմանը»: