կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-28 14:49
Սպորտ

Հպարտ եմ նրա հաջողություններով. Արոնյանի ապագա կինը՝ շախմատիստի մասին

 Հպարտ եմ նրա հաջողություններով. Արոնյանի ապագա կինը՝ շախմատիստի մասին

Այսօր տեղի ունեցավ շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի մամուլի ասուլիսը, որին ներկա էր նաև հայ գրոսմայստերի ապագա կինը՝ ֆիլիպինցի Արիանան։

Հարցին, թե ինչպե՞ս  է զգում իրեն աշխարհի կրկնակի գավաթակրի կողքին, Արիանան պատասխանեց. «Շատ հպարտ եմ նրա հաջողություններով։  Վաշիե Լագրավի հետ խաղի ժամանակ սիրտս կանգնում էր, բայց ամեն ինչ բարեհաջող եղավ։ Շատ հպարտ եմ, քանի որ մարդիկ չգիտեն այն դժվարությունները, որոնց միջով անցնում է նա»։

Հիշեցնենք, որ Արոնյանի ու Արիանայի հարսանիքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։