|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատարանի այսօրվա որոշմանը` Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակմանը:
«Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ։
Պարզապես պետք է շարունակել բռնել օրինականության թելը և փորձել միասին դուրս գալ այս լաբիրինթոսից, որում հայտնվեց երկիրն իշխանությունների քաոտիկ, անհեռատես և մակերեսային գործողությունների արդյունքում, և ոչ միայն այս գործի կապակցությամբ։
Իշխանափոխությունը պետք է ծառայի այն նպատակներին, որոնք հանրահռչակել է, այն է՝ ավելի արժանապատիվ կյանք ապահովի մեր քաղաքացիների համար ավելի ուժեղ Հայաստանում։ 100 օր անց շարունակել բացառապես թիրախավորել նախկիններին և երկրի իրական զարգացման ուղղությամբ գրեթե ոչ մի շոշափելի հեռանկար չուրվագծել ու սրա անունը դնել «հակահեղափոխություն չի լինելու», մի տեսակ շատ անլուրջ է, և այդքանով արդեն՝ վտանգավոր»,- գրել է Արմեն Աշոտյանը: