|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով համաձայնագիրը, որը երեքշաբթի կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսում հրադադարի մասին համաձայնագիրը դրական քայլ է տարածաշրջան կայունության և անդորրի վերադարձման ճանապարհին», - Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա:
Մուսավին ավելացրել է, որ «Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «այս պայմանավորվածությունների ձեռքբերումը կնպաստի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգության վերացմանը»:
«Իրանը Ադանայի համաձայնագրում համապատասխան հիմք է տեսնում Թուրքիայի և Սիրիայի միջև խնդրի լուծման համար, և այս կապակցությամբ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսություն հաստատելու համար», - ընդգծել է նա: