Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի Հանրապետական ծննդատնից այսօր՝ հոկտեմբերի 26–ին դուրս գրվեց Արցախի Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը ազատագրելիս զոհված ՀՅԴ ջոկատի կամավոր Արշակ Մելիքյանի երրորդ զավակը՝ Տիգրանը։ Կատարելով Արշակի ցանկությունը, նորածնին կոչել են պապիկի անունով։ Եղբորը դիմավորելու էին եկել Արշակի երկու դուստրերը՝ Արաքսը և Անահիտը։
«Հպարտ եմ, որ այսօր իր զավակին եմ լույս աշխարհ բերել։ Սպասում էր, որ պետք է տեսներ տղային, բայց...»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արշակի կինը՝ Նարինեն։
Արշակի եղբայրը՝ Հարութ Մելիքյանն էլ հիվանդանոցից դուրս բերելով եղբորորդուն՝ խնդրեց Աստծուն, որ Տիգրանի ծնունդը հաղթանակի և խաղաղության խորհրդանիշ լինի։
Արշակ Մելիքյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց առաջնագիծ, մասնակցեց Արցախի հյուսիսում գտնվող Վարագաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հերոսաբար զոհվեց։
Հիշեցնենք՝ հակտեմբերի 7-ին Արցախի պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը: