Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող` ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ երկու վիրավորվածներից մեկը` 28-ամյա սպա Արսեն Առաքելյանն այսօր ապաքինված դուրս է գրվել:
Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի հաղորդմամբ` զինծառայողը վերականգողական բուժումը կշարունակի Արցախում` Երևանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ:
Նշենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի բանակի սպան դեմքի, ձեռքերի ու մարմնի այլ հատվածներում 4-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետև` Ստեփանակերտում ցուցաբերելով՝ նրան տեղափոխել էին Երևան:
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժումը կշարունակի 48-ամյա ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը, ում մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ շաբաթ նա ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Բժիշկների հավաստմամբ` այս վիրավորը հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես դուրս կգրվի բժշկական հաստատությունից:
Առողջապահության նախարարություն