Երեկ երեկոյան Քեմբրիջի դքսուհի Քեյթը եւ արքայազն Ուիլյամը իրենց նորածին որդու հետ տեղափոխվել են Քենսինգթոնյան դղյակ: Հիվանդանոցի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ուիլյամը ասել է, որ իրենք չէին կարող ավելի երջանիկ լինել, նաեւ որ դեռ չեն որոշել երեխայի անունը. տեղեկացնում է Daily Mail-ը: