|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հոկտեմբերի 25-ին ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են իրականացրել: Այն մեկնարկել է աղոթքով և Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով անցնող արդարության երթով: Այս մասին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Հազարավոր հայեր և նրանց աջակիցները հավաքվել են Նյու Յորքում և Յու Ջերսիում՝ իրազեկելով Արցախում տիրող պատերազմի և մարդասիրական ճգնաժամի մասին:
Տեղի հայությունը հայկական դրոշներով և բազմաթիվ պաստառներով երթ է կազմակերպել՝ փորձելով իր բողոքի ձայնը հասցնել համաշխարհային առաջնորդներին: