կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 22:02
Քաղաքական

Նյու Յորքում հայ համայնքի բողոքի ակցիան անցել է խաղաղ

Նյու Յորքում հայ համայնքի բողոքի ակցիան անցել է խաղաղ

Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան խաղաղ ընթացք է ունեցել։ Այս մասին հայտնել է  «Ամերիկայի ձայն»-ը։

Հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության մոտ։ Հավաքվածների կարգախոսն է եղել «մենք ուզում ենք խաղաղություն»:

Մասնակիցները նշել են, որ հայերը պատերազմ չեն ցանկանում, հիմնական պահանջն է՝ արդարություն և խաղաղություն: Նրանք անընդունելի են համարել երկու երկրների միջև հավասարության նշան դնելը:  

Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում, իրավիճակի սրացմամբ պայմանավորված աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները միասնության ցույցեր են անցկացնում ոչ միայն իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանին ու Արցախին, այլև բողոքի ձայն բարձրացնելու Ադրբեջանի սադրանքների, ապակառուցողական գործողությունների առնչությամբ: Հայերն ակցիաներ են անցկացրել Մադրիդում, Լոս Անջելեսում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում, Պրահայում  և այլ տեղերում: