Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջնագծում կռվի, իսկ թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղերձով « տքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի» մեծարգո հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» երաժշտության ներքո:
«Սիրելի՛ ընկերներ և երկրպագունե՛ր, քանզի իմ զենքը իմ ձայնն է Ձեզ եմ ներկայացնում իմ հոգու ճիչը երաժշտական տարբերակով ՝ Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը:
Ձեզանից շատերն արդեն տեղյակ են սեպտեմբերի 27-ից իմ հայրենիքում իրականացվող չարաբաստիկ պատերազմի մասին : Երկու կողմերից թե Հայաստանի, թե Ադրբեջանի մի ողջ երիտասարդ սերունդ է ոչնչացման ենթարկվում : Ես արդեն խաղաղության իմ ձայնը բարձրացրել եմ Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուրջ, իսկ հիմա բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը: Եկեք չմոռանանք, որ բազմաթիվ մուսուլմանական երկրներ են գտնվել Օսմանյան կայսրության լծի տակ:
Ակնկալում եմ լսելի դարձնել մարդկային գիտակցությանն ուղղված այս խաղաղության ապավինում պահանջող կոչը: Արցախը հայկական հող է, որի մասին վկայել են դեռևս Հերոդոտն ու Ստրաբոնը և այդպես էլ կմնա ցանկացած գնով:
Մենք ոչ մի թշնամանք չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հանդեպ, ովքեր մեզ նման ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում :
Մերժե՛ք պատերազմն ու ցեղասպանությունը:
Պահպանե՛ք բիբլիական դրախտավայրը
Հավերժի երկիր Հայաստան
Կեցցե՛ երկիր Հայաստանը»։