կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 11:27
Աշխարհ

Կորոնավիրուսի պատճառով Եվրոպայում Սուրբ Ծննդյան ավանդական տոնավաճառները չեղյալ են հայտարարվել

Կորոնավիրուսի պատճառով Եվրոպայում Սուրբ Ծննդյան ավանդական տոնավաճառները չեղյալ են հայտարարվել

Եվրոպական երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով սկսել են աստիճանաբար չեղյալ հայտարարել Սուրբ Ծննդյան ավանդական տոնավաճառները. հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Մասնավորապես՝  այս տարի չի անցկացվի Ֆրանսիայի ամենահայտնի տոնավաճառներից մեկը Ստրասբուրգում: Անցյալ տարի այն երկու միլիոն այցելու էր ունեցել: Դեկտեմբերին չի կայանա նաեւ տոնավաճառը Բեռլինում, որը ամեն տարի միջինը մոտ մեկ միլիոն մարդ է այցելում:

Շոտլանդիայի կառավարության` առողջապահության հարցերով խորհրդատու Ջեյսոն Լիթչը հորդորել է բոլորին այս տարի պատրաստվել «թվային Սուրբ Ծննդյան տոնի»: «Սուրբ Ծնունդը նույնը չի լինելու: Մենք չենք հավաքվելու մեծ խմբերով, երբ հավաքվում է մի քանի ընտանիք: Այս տարվա համար դա ֆանտաստիկա է: Բայց ես հույս ունեմ, որ եթե մենք կարողանանք նվազեցնել ցուցանիշները, ապա գուցե կարողանանք քիչ թե շատ նորմալ Սուրբ Ծնունդ ունենալ»,- ասել է Լիթչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իռլանդիայի իշխանություններն են խիստ սահմանափակումներ մտցրել վիրուսի դեմ պայքարում, որպեսզի փորձեն կարգավորել իրավիճակն առաջիկա շաբաթների ընթացքում: Դա թույլ կտար խուսափել լուրջ սահմանափակումներից Ծննդյան տոներին:

Վերջին շաբաթներին եվրոպական երկրները հաղորդում են կորոնավիրուսի դեպքերի թվի աճի մասին, ընդ որում՝ շատ երկրներում առողջապահական ծառայություններն ավելացրել են COVID-19-ի ախտորոշման թեստավորման քանակը: