Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում, համաճարակի պատճառով, հունիսի սկզբին նախատեսված «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնության փուլը չի կայանա: Այս մասին Twitter սոցիալական ցանցի էջում հայտնում է S Sport հեռուստաալիքը:
«Թուրքիայի Գրան պրին, որը նախատեսված էր հունիսի 11-13-ը, չեղյալ է հայտարարվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Ստամբուլի մրցաշարի անցկացման մասին հայտարարվել էր ապրիլի վերջին՝ Կանադայի Գրան պրիի փոխարեն, որը երկրորդ տարին անընդմեջ չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի պատճառով: Թուրքական փուլն ընդգրկվել էր «Ֆորմուլա-1»-ի օրացույցում 2005-2011 թվականներին, և վերադարձել էին դրան 2020-ին, այն բանից հետո, երբ մի շարք երկրներ համաճարակի պատճառով հրաժարվեցին անցկացնել մրցավազքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիային Մեծ Բրիտանիան ընդգրկել էր երկրների «կարմիր» ցուցակում, որն այցելելուց հետո անհրաժեշտ էր անցնել տասնօրյա կարանտին, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում չեմպիոնական թիմերի մեծ մասի համար: Այդ պատճառով Ստամբուլում նախատեսված՝ ՈՒԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի «Չելսի-Մանչեսթեր Սիթի» եզրափակիչ հանդիպումը նույնպես, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի՝ համավարակի պատճառով։