|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Լեհաստանում, Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պատճառով, չեղարկվել է հայ գերիներին Ադրբեջանից ազատ արձակման պահանջով ակցիան։ Այս մասին հայտարարել է լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեխը, որը հրադադարի առաջին օրերից ի վեր պայքարում է ադրբեջանական ապօրինությունների դեմ:
«Թուրքամետ կազմակերպությունների սպառնալիքների և հայտարարությունների պատճառով Լեհաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց վաղվա ակցիան, որը պետք է տեղի ունենար ժամը 13:00-ին, չեղարկվում է: Անվտանգությունն առաջին տեղում է: Սա հայերի նկատմամբ ատելության հերթական գործողությունն է և Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Ազատեցե՛ք հայ ռազմագերիներին»,- գրել է Բուչեխը իր ֆեյսբուքյան էջում: