|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747-ը, որը պատերազմող երկիր զենք է մատակարարում, Թել Ավիվից (Իսրայել) թռչում է Բաքու (Ադրբեջան). հայտնում է Военный обозреватель թելեգրամյան ալիքը։
«Այն թռչում է Թուրքիայի և Վրաստանի օդային տարածքով. վերջինս պաշտոնապես արգելում է ռազմական բեռների տարանցումն իր տարածքով»,– գրում է ալիքը։
Նշենք, որ թեև Վրաստանը արգելել է իր տարածքով դեպի Հայաստան կամ Ադրբեջան բեռների փոխադրումը, այնուամենայնիվ, արդեն բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ Վրաստանը թույլատրել է իր տարածքով տարանցումը դեպի Ադրբեջան։
Հիշեցնենք, որ երեկ արդեն հայտնել էինք, որ դեպի Բաքու թռիչք է իրականացվել Կիևից՝ Կիև–Միլան երթուղու անվան տակ։