|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է հղել ԱՄՆ-ին, որ հարկավոր չէ Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել և պետք է պահպանել ստատուս քվոն. հայտնում է Газета.ру-ն:
Նա նշել է, որ Երուսաղեմի վերաբերյալ երկխոսության գլխավոր պայմանը պետք է լինի «բոլոր մարդկանց իրավունքները հարգելը»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել:
Երուսաղեմի կարգավիճակը Իսրայելի և արաբական երկրների հարաբերություններում ամենասուր հարցն է: Իսրայելը Երսուսաղեմն իր մայրաքաղաքն է համարում, սակայն պաղեստինցիները հավատում են, որ արևելյան Երուսաղեմն իրենց ապագա պետության մայրաքաղաքն է: