|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ Հայաստանը Մոսկվա է ուղարկել զինվորականների՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել: Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
«Երևանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժմամբ է պատասխանում ՌԴ նախաձեռնությանը»,- նշել է նա:
Գևորգյանն ասել է. «Երևանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին՝ այցելել Մոսկվա»: