|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Պենտագոնը մոտ 1.6 հազար զինծառայողների է ուղարկել ԱՄՆ մայրաքաղաքի արվարձաններ՝ կապված Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգությունների հետ. այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանին հղումով։
Նա նշել է. «Կանոնավոր զորքերի զինվորները տեղակայված են վաշինգտոնյան կոնգլոմերացիայի ռազմական բազաներում, բայց ոչ բուն Վաշինգտոնում»,- ասել է Հոֆմանը: Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ «զինվորականները բարձր պատրաստականության վիճակում են», բայց քաղաքացիական իշխանությունների գործողություններին չեն օգնում:
Հիշեցնենք՝ Մինեապոլիսում Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր եւ տեղի են ունենում անկարգություններ: Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, շուրջ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում մտցվել է պարետային ժամ: