կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-10 13:18
Քաղաքական

Անգամ չինական պատվիրակությունն ավելի համեստ է եղել. Коммерсантъ-ի լրագրողը` Մոսկվա մեկնած Փաշինյանի պատվիրակության մասին

Անգամ չինական պատվիրակությունն ավելի համեստ է եղել. Коммерсантъ-ի լրագրողը` Մոսկվա մեկնած Փաշինյանի պատվիրակության մասին

Հայտնի է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Коммерсантъ-ի թղթակիցը պատմել է հանդիպումից ունեցած իր տպավորությունների մասին: Ըստ նրա` ինքը զարմացել է` տեսնելով նման մեծ պատվիրակություն: «Անգամ չինական պատվիրակությունը եղել է ավելի համեստ: Երևում է` այստեղ էին բոլոր նրանք, ովքեր ցանկացել են Փաշինյանի հետ մեկնել Մոսկվա»,- գրում է  թղթակիցը:

Իսկ հայ լրագրողները, նրա խոսքով, քիչ էին` միայն հեռուստաընկերության աշխատակիցներ և ֆոտոլրագրողներ:

«ՀՀ վարչապետի անձնական օպերատորը և ձայնային օպերատորը իրենց պահում էին ամերիկացի գործընկերների պես, այսինքն` վայրկենապես ծանոթացել էին սենյակին, առաջ անցել բոլոր նրանցից, ովքեր կարող էին կանգնել իրենց ճանապարհին և բավականին նյարդային կերպով նայում էին իրենց շուրջը»,- նշում է  «Կոմերսանտ»-ի թղթակիցը և շարունակում. «Նրանք կոկիկ էին հագնված էին և ընդհանրապես տպավորություն էին թողնում, որ մարդիկ են, ովքեր երկար ժամանակ աշխատել են իշխանության համար ու գիտակցում են իրենց արժեքը, այլ ոչ թե` որ նրանց մոտ վերջերս ընտրել են ժողովրդական տրիբուն, և ահա նա ոչ թե ներկայանում է մարդկանց, այլ մարդամեջ է դուրս եկել…»,- գրում է  լրագրողը: 

Լրագրողը նշում է, որ այդ ամենն իրեն հիշեցրել է Վրաստանը, հանկարծակի հաղթած Սահակաշվիլիին և այլն:

«Լրագրողներից մեկից հետաքրքրվեցի`ինչպես է տրամադրված իրենց վարչապետը: «Կառուցողական: Կխոսի այն մասին, որ սիրում է ՌԴ-ն և մտադիր է  բարեկամություն անել: Քանի որ Քոչարյանի ձերբակալությունից հետո ամեն ինչ բարդացել է… Սակայն նրան բաց են թողել: Իսկ ձեր նախագահը նրան շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ, ընդ որում` հրապարակայնորեն` իր կայքում: Ակնարկը մենք հասկացել ենք: Այնպես որ` մեզ մոտ ամեն ինչ լավ է»,- հնչեց պատասխան»,- գրում է լրագրողը:

Այնուհետև, ըստ «Կոմերսանտի» լրագրողի, Փաշինյանը Պուտինից թույլտվություն է խնդրել` խոսելու իրենց անձնական հարաբերությունների յուրահատկության մասին: Նա մեջբերում է Փաշինյանի խոսքերը, որ, չնայած որոշ հոռետեսությանը, հարաբերությունները զարգանում են դինամիկ, շատ բնական:

«Տարօրինակ է, որ ՌԴ նախագահը գոնե մեկ անգամ այս հաճոյախոսությանը  չարձագանքեց»,- նկատել է «Կոմերսանտ»-ի լրագրողը:

«Դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր»,- շարունակել է Փաշինյանը, և ահա այստեղ Պուտինը վերջապես համաձայնել է:

«Երևում է, նրա վրա իսկապես ուժեղ տպավորություն է թողել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: «Իհարկե, մենք հիանալի հարաբերություններ ունենք (որքան անկեղծորեն էր նա դրանում համոզում իր զրուցակցին - «Կոմերսանտ»), սակայն ես կարծում եմ, որ պետք չէ դրա վրա կանգ առնել»,- ասում է Փաշինյանը:

Իսկ ես հասկացա, որ այստեղ իսկապես ոչ ոք չի պատրաստվում կանգ առնել, երբ տեսա` ինչպես է պատվիրակության անդամներից մեկը դուրս գալիս և այնուհետև վերադառնում… հայկական կոնյակը ձեռքին»,- եզրափակում է  լրագրողը: 

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել Коммерсантъ-ին: