Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: Այս մասին ասել է շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:
Նա հայտնել է, որ երթի մասնակիցները «Արցախ», «Հայաստան», «Հաղթելու ենք» «Ալիև ջիհադիստ», «Էրդողան մարդասպան» վանկարկելով Վիլսոնի պալատից շարժվել են դեպի Ազգերի պալատ, որտեղ գտնվում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը: Գասպարյանի խոսքով` երթի մասնակիցները պահանջում էին նաև ճանաչել Արցախի անկախությունը:
«Բացի դրանից, ներկա էին մի շարք շվեյցարական կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ` կանաչները, սոցիալիստները և բոլոր ձախակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները:
Հատուկ ուզում եմ ընդգծել «Կանաչներ» կուսակցության պատվավոր նախագահ Ուելի Լոյենբերգերի ներդրումը այս ամենում, ով Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից ջանք ու եռանդ չի խնայել մեզ աջակցելու հարցում»,- եզրափակել է Գասպարյանը:
Երթը կազմակերպվել է հայ-շվեյցարական միության կողմից, որին միացել էին բոլոր հայկական ասոցիացաները:
Ավելի վաղ, Ժնևի քաղաքային խորհուրդը ընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ: Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք:
Շվեյցարական քաղաքի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հորդորում են վարչական խորհրդին միջամտել, որպեսզի Դաշնային խորհուրդը զբաղվի Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ադրբեջանն առաջնորդող Ալիևների կլանի ունեցվածքի սառեցման հարցով: