|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այս պահին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիմաց բազմամարդ հանրահավաք է ընթանում: Ստրասբուրգի հայերը, որոնց թիվը հարյուրների է հասնում, իրենց աջակցությունն են հայտնում այս պահին Արցախի սահմանները պաշտպանող Հայկական բանակին ու նրա զինվորներին:
Ցուցարարների ձեռքին Հայաստանի հարյուրավոր դրոշներ են, հնչում են հայրենասիրական երգեր:
Թեեւ անձեւրոտ եղանակին, ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:
Ակցիայի վայրից Facebook-ի իր էջում «լայվ» է մտել Գեւորգ Մանուկյանը, ով 2008-ի մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից է եղել, քաղբանտարկյալ է եղել: նա նշեց, որ նամակ են հանձնելու ԵԽԽՎ-ին, որին հաջորդելու է երթ Ստրասբուրգի փողոցներում:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Հայաստան», «Արցախ», «Հայ ենք մենք», «Հաղթելու ենք», «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ»: