|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը գործարկել է Ստարոբելսկում զոհված ուսանողներին նվիրված թվային հուշահամալիր։
«Դեսպանատան կայքում հասանելի է այս սարսափելի ողբերգության զոհերի թվային հուշահամալիրը»,- ասված է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հոգեգալստյան շաբաթ օրը Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի թեմի եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստյան պատարագներ՝ ի հիշատակ Ստարոբելսկի քոլեջի այն ուսանողների, որոնք անմեղ զոհվել են Կիևի վարչակարգի զինյալների իրականացրած ահաբեկչական հարձակման հետևանքով։
Մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի (ԼԺՀ) քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին հանրակացարանի հինգհարկանի շենքում գտնվել են 14-ից 18 տարեկան 86 երեխաներ։ Հարվածի հետևանքով շենքը փլուզվել է մինչև երկրորդ հարկը։ Զոհվել է 21 մարդ, տուժել՝ 65 երեխա։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։