|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերում արիաբար զոհվել է Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Էդուարդ Մարանջյանը:
«Մեր սան Էդուարդ Մարանջյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցը խորին ցավակցություն է հայտնում Մարանջյանների ընտանիքին և հարազատներին»,- գրված է մարզական դպրոցի հաղորդագրությունում:
Էդուարդ Մարանջյանը հանդես էր գալիս 69 կգ քաշային կարգում: Հայաստանի առաջնության մրցանակակիր էր: