Միասին կարող ենք
կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 11:20
Աշխարհ

ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերում ոչնչացրել են ավելի քան 203 ուկրաինական ԱԹՍ․ ՊՆ

ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերում ոչնչացրել են ավելի քան 203 ուկրաինական ԱԹՍ․ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերում ոչնչացրել են ուկրաինական 203 անօդաչու թռչող սարք։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական 203 անօդաչու թռչող սարքեր Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Պսկովի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրային տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։