|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սաուդյան Արաբիան կալանել է հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերել և ոչնչացրել է թևավոր հրթիռներ, ինչպես նաև հինգ բալիստիկ հրթիռ, որոնք թիրախավորում էին Արևելյան նահանգը», - հաղորդում է հեռուստաալիքը։
Բացի այդ, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, «վերջին մի քանի ժամվա ընթացքում կալանվել և ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք»։Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ նաև ասվում է Էր Ռիադի ուղղությամբ յոթ բալիստիկ հրթիռի արձակման մասին։
«Երկու հրթիռ կալանվել է, մեկը՝ ոչնչացվել, իսկ մնացած չորսն ընկել են Պարսից ծոցը և չբնակեցված շրջաններում», - նշվում է հրապարակման մեջ։