Միասին կարող ենք
կարևոր
1483 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-30 19:43
Քաղաքական

Կառավարության ոչ իրավաչափ սահմանափակումների արդյունքում 106 մարդ տուգնավել էր 300 հազարից 1 մլն դրամի չափով. դատական որոշում

Կառավարության ոչ իրավաչափ սահմանափակումների արդյունքում 106 մարդ տուգնավել էր 300 հազարից 1 մլն դրամի չափով. դատական որոշում

Իրավագետ, իրավունքի մագիստրոս Վահե Գրիգորյանը գրում է.

«Ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության 2020թ որոշման հավելվածի այն կետերը, որոնք արգելում էին հավաքների անցկացումը և ազատ կարծիքի արտահայտումը (քննադատական խոսքը), ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՃԱՆԱՉՎԵՑ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ։

Վերաքննիչ Վարչական դատարանի որոշումնը կառավարության բողոքը մերժելու մասին, մտավ օրինական ուժի մեջ։

Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը վիճարկվել էր Իմ, Artsvik Minasyan-ի և Artur Ghazinyan-ի կողմից, Վարչական դատարանի կողմից մեր պահանջը բավարարվեր էր, իսկ կառավարության վերաքննիչ բողոքը՝ մերժվել։

Կառավարության ոչ իրավաչափ սահմանափակումների արդյունքում 106 մարդ տուգնավել էր 300 հազարից 1 մլն դրամի չափով, մի քանի հարյուր անձ ոչ իրավաչափորեն ձերբակալվել էր, շատերի նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, որոնք բոլորը ենթակա են ոչ իրավաչափ ճանաչման։

Այլևս անբողոքարկելի դատական ակտով է արձանագրված, որ կառավարությունը կամայականորեն սահմանափակել էր անձանց կարծիքի արտահայտման և հավաքների սահմանադրական ազատությունները։

Շնորհակալություն»: