Միասին կարող ենք
կարևոր
421 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 01:11
Հասարակություն

«Իմ Արիանան գնալո՞ւ է Արցախ, մենք այդ հույսով ենք ապրում»․ Հրազդանում՝ Ռոբերտ Քոչարյանին

«Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ Հրազդան քաղաքում էին։ Քաղաքի դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում դաշինքի անդամները հանդիպեցին բնակիչների հետ։ Ի դեպ, այս ձևաչափով սա դաշինքի մարզային հերթական այցն է, որը համաքաղաքացիների հետ անմիջապես շփվելու, նրանց խոսքը լսելու հնարավորություն է։

Հանդիպման մասնակիցներից մեկի հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախ գնալու՝ մեր ճանապարհը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Պարզվեց՝ հանգիստ խղճով չպիտի գնայի այլ գործերին, բայց 2008-ին ես չէի կարող կանխատեսել, որ կարող է 2018-ին լինել այն կարգի իշխանափոխություն, որ այս աղետը կբերի մեր գլխին։ Համոզված եմ, որ Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացով հանգիստ կարելի էր բերել լավ ավարտի։ Ամեն ինչ դրան էր գնում, եթե չհայտնվեր այնպիսի քաղաքական միավոր, մի մարդ, որը համարեց՝ բոլորից լավ է հասկանում, ինչ ուզի, կարա անի, կարա զրոյական կետից սկսի, կարա գնա մի թուղթ ստորագրի և կարող է Արցախի ժողովրդի ճակատագրի հարցը մենակ լուծել։ Եթե այս իշխանությունը մնա, ընդհանրապես մոռացեք ամեն ինչի մասին։ Մենք ասում ենք՝ պետք է հասնենք նրան, որ ճանաչվի արցախցիների վերադարձի իրավունքը, դա իր հետևից բերելու է նաև խորքային իրավունքների, մշակութային ժառանգության  հարցեր և այլն»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 
Հանդիպման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։