|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
64 տարեկան հասակում կյանքից հեռացել է 1976 թվականի Մոնրեալի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ` ծանրորդ Վարդան Միլիտոսյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Անվանի մարզիկը ծնվել էր 1950 թվականի հունիսի 8-ի Գյումրիում: Ծանրամարտով սկսել էր զբաղվել 1964 թվականին՝ Հակոբ Ֆարաջյանի ղեկավարությամբ։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ: Նա համարվում էր լեգենդար հայ ծանրորդ, նրա համաքաղաքացի Յուրի Վարդանյանի այդ թվականների հիմնական մրցակիցը: Վ. Միլիտոսյանը հատկապես ուժեղ էր հրում վարժությունում և այդ ձևում չորս անգամ սահմանել է աշխարհի ռեկորդներ: