|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է․ «Տաքսու արցախցի վարորդներից մեկը ահազանգել է՝ տեղեկացնելով, որ ծառայության մատուցման ընթացքում հաճախորդներից մեկը վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Արցախի նախագահի և Արմինե Մոսիյանի հասցեին։ Ի պատասխան՝ վարորդը նշել է, որ նման խոսքերի հասցեատերը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ Սամվել Շահրամանյանը կամ Արմինե Մոսիյանը։
Զրուցակիցն իր հերթին հայտարարել է, որ հանդիսանում է ազգային անվտանգության ծառայող և հավելել, որ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար վերջինս շուտով կփոշմանի։
Սպասենք ոստիկանության կամ քննչականի կանչին»։