Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծանրամարտի Հայաստանի տղամադկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ և երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 բարձրացրեց, որն ի դեպ աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Հրումում Մարտիրոսյանը մոտեցավ 230 կգ (աշխարհի ռեկորդ) և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ:
Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն:
Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն է: Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: