Միասին կարող ենք
կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 16:49
Աշխարհ

Լիբանանի հարավում շտապօգնության կետը ոչնչացվել է իսրայելական ավիացիայի հարվածից

Լիբանանի հարավում շտապօգնության կետը ոչնչացվել է իսրայելական ավիացիայի հարվածից

սրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Բինտժբեյլ քաղաքի շտապ բժշկական օգնության կետին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան ռազմադաշտային աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս մեկ հարված է հասցվել բժշկական հաստատության շենքի հարևանությամբ գտնվող շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով մեկ բժիշկ-փրկարար մահացել է:

Իսրայելի բանակի արաբախոս խոսնակը ավելի վաղ հայտարարություն էր տարածել X սոցիալական ցանցում, որի համաձայն իսրայելական ուժերը շտապօգնության մեքենաները օրինական թիրախ են համարում այն պատրվակով, թե դրանք իբր օգտագործվում են «Հզբոլլահի» մարտիկների կողմից Լիբանանի հարավում ջոկատներ տեղափոխելու համար:

Իսրայելի և «Հզբոլլահի» միջև էսկալացիան սկսվել է 2026 թվականի մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա՝ տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման ֆոնին: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, ներառյալ երկրի հարավային շրջանները, Բեկաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: