|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԵՄ երկրների ԱԳ նախարարները Լյուքսեմբուրքում հանդիպման ժամանակ համաձայնել են պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ, եթե այդ երկրում իրավիճակը չբարելավվի։ Այս մասին ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ։ Վերջնական որոշման կայացման ժամկետները չեն հստակեցվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԵՄ խորհուրդը հայտարարում է, որ պատրաստ է նոր սահմանափակող միջոցառումներ կիրառել ինստիտուտների եւ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Լուկաշենկոյի նկատմամբ, եթե իրավիճակն այդ երկրում կբարելավվի»,-ասված է փաստաթղթում։
Հայտարարությունում նշվում է, որ ԵՄ-ն պահանջում է Մինսկից դադարեցնել ոստիկանական հակազդեցությունը բողոքի ակցիաներին, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին եւ երկխոսություն սկսել ընդդիմադիր շարժման ղեկավարների հետ։
ԵՄ-ն կկրճատի երկկողմ համագործակցությունը Բելառուսի կենտրոնական իշխանությունների հետ եւ լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի ընդդիմադիր շարժմանը, ներառյալ հասարակական կազմակերպություններին եւ ոչ պետական լրատվամիջոցներին։ Այս ամենի համար հստակ ժամկետներ չեն նշվել։