| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները չեն ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին չորեքշաբթի, օգոստոսի 19-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի ավարտին:
«Ընտրությունները ոչ արդար էին, ոչ ազատ, և այդ պատճառով այդ ընտրությունների արդյունքը չի կարող ճանաչվել», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը, որը հուլիսի 1-ից նախագահում է ԵՄ խորհուրդը:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը շեշտել է, որ ընտրությունների արդյունքները չեն ճանաչվի: Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի «զգալի թվով մարդկանց դեմ, ովքեր պատասխանատու են հանրապետությունում բռնությունների և ընտրակեղծիքների համար», - հավելել է նա: Եվրախորհրդի ղեկավարը հստակեցրել է, որ «կուսումնասիրվի պատժամիջոցների ցանկում Լուկաշենկոյին ընդգրկելու հարցը»: Միշելը նաև կոչ է արել Մինսկին խաղաղ ելք գտնել ճգնաժամից:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Բրյուսելը «պատրաստ է ուղեկցել Բելառուսում իշխանությունների խաղաղ ժողովրդավարական փոխանցմանը»: «Մենք աջակցում ենք Բելառուսի ժողովրդին, որը ցանկանում է հիմնարար ազատություններ և ժողովրդավարություն», - հավելել է նա:
Եվրահանձնաժողովը 53 միլիոն եվրո (63 միլիոն դոլար) կհատկացնի բելառուս ժողովրդին սատարելու համար: Այս գումարից երեք միլիոն եվրո կուղղվի բռնաճնշումների և քաղաքացիական հասարակության զոհերին օգնելու համար: Բացի այդ, զգալի մասը նվիրված է կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին: