|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 24-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը։
Նախագահները քննարկել են ստեղված իրավիճակը Բելառուսի ներսում և շուրջը, հատկապես Բելառուսի արևմտյան ուղղությունը։
Բացի այդ, պետությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս կապակցությամբ նախագահները համաձայնել են, որ Բելառուսի քաղաքացիները ինքնակամ մասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում արտադրված կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլին: Բելառուսը կդառնա նաև առաջին երկիրը, որը կստանա այս պատվաստանյութը: