|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ընթացքում անդրադարձավ կառավարության այսօրվա նիստում տրված` մի շարք գերատեսչությունների ծառայողական մեքենաների կրճատմանը վերաբերող հանձնարարականներին: Նա նշեց, որ ԿԲ-ն համապատասխան ճշգրտումներ կմտցնի իր դրամավարկային քաղաքականություն մեջ:
«Անդրադառնամ կառավարության հայտարարած օպտիմիզացիայի ծրագրին և ասեմ, որ այսօր որոշակի քայլեր հայտարարվել են կառավարության նիստի ընթացքում: Խոսքը մեքենաների կրճատման մասին է: Համապատասխան հանձնարարականներ տրվեցին` օպտիմիզացնել աշխատակազմի և այլ տիպի ծախսեր: Եթե մենք վերջնական եկամուտների և ծախսերի ծրագիրն ունենանք, որը կունենանք 2017 թվի բյուջետային ծրագրի քննարկումների ժամանակ, մենք, իհարկե, հաշվի կառնենք և համապատասխան ճշգրտումներ կմտցնենք մեր դրամավարկային քաղաքականության մեջ: Այս պահին, մեր վերջին գնահատականներով, տարվա տնտեսական աճի ցուցանիշը մի քիչ բարձրացրել ենք, այս պահին միջակայքը 2,4-3,3 է, և ես կարծում եմ, որ սա օպտիմիստական չէ, այլ ավելի իրատեսական, ինչը կապված է տնտեսական ակտիվության հետ»,- ասաց Ջավադյանը: