|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Օգոստոսի 14-ին տեղի կունենա տեսակոնֆերանս՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, որտեղ տեղի կունենա քննարկում Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել է Լեհաստանի արտգործնախարարությունը Twitter-ի իր էջում:
«Ի պատասխան Լեհաստանի հայցադիմման այս ուրբաթ (14-ը օգոստոսի) ԵՄ արտգործնախարարները կանցկացնեն հատուկ տեսակոնֆերանս՝ քննարկելու իրավիճակը Բելառուսում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նաև նշում է, որ բացի Բելառուսից, կքննարկվեն Թուրքիայի, Վենեսուելայի և Լիբանանի իրավիճակին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն ասել էր, որ Բելառուսում ընթացող իրադարձությունների թեման պետք է ներառվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում: