|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱԺ հայտարարությունների ժամին առաջին ելույթի հնարավորությունը տրվեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Առաջինը Դուք եք, դե քանի որ դուք հիմա ընդդիմություն եք»:
Հովհաննես Մարգարյանի ընդդիմադիր ելույթն ուղղված էր սուպերմարկետներին ու մեծահարուստներին: Նա նշեց, որ ՕԵԿ-ը, անկախ նրանից, իր գործունեությունը ծավալում է ընդդիմադիր, թե` իշխանության դաշտում, հավատարիմ է մնալու իր սկզբունքներին, այսինքն` ՕԵԿ-ը պարտադիր բարձրաձայնելու է հասարակությանը հուզող խնդիրների մասին:
«Տասնյակ փոքր ու միջին խանութներ պաշտպանության կարիք ունեն, սուպերմարկետները չեն թողնում, որ դրանք գոյատևեն, և ազատ մրցակցությունը հայտնվել է կապանքների մեջ: Անընդունելի ենք համարում մեծահարուստներին շքեղության հարկից ազատելը, իսկ որոշ անկուշտների համար ժամանակն է մտցնել անկուշտության մասին օրենք»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հայտարարեց, որ ՕԵԿ-ը այսուհետ ընդդիմադիր դաշտում ծավալելու է մարդակենտրոն գործունեություն, այսինքն` հանդես են գալու այն բարեփոխումների օգտին, որոնք մարդակենտրոն են լինելու իրենց բնույթով: «Հետագայում մենք այլևս կաշկանդված չենք մեր դիրքորոշոմները հայտնելու մեջ»,- ասաց նա: