|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհել է Թուրքիայից` կապված այն բանի հետ, որ երկիրը ռուսաստանցի զբոսաշրջիկներ է ընդունում։ Ուկրաինայի ղեկավարի կարծիքով` դա անընդունելի է և կարող է վտանգել Կիևի ու Անկարայի բարեկամական հարաբերությունները։
«Թուրքիան մի կողմից հանդես է գալիս որպես միջնորդ և կարևոր քայլերով աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ տեսնում ենք, օրինակ, զբոսաշրջային երթուղիների պատրաստումը: Հատկապես` ռուսական զբոսաշրջության համար։ Մենք դա տեսնում ենք։ Եվ ես՝ որպես նախագահ, պետք է ասեմ, որ դա հնարավոր չէ, եթե մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ»,- ասել է Զելենսկին Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ուկրաինայի նախագահը տեղի ունեցողն անվանել է «երկակի ստանդարտներ»։ Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է ընտրություն կատարի: