կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-24 14:51
Արցախ

ՀՅԴ ուսանողական միության կամավորական առաջին վաշտը վերադարձավ առաջնագծից

ՀՅԴ ուսանողական միության կամավորական առաջին վաշտը վերադարձավ առաջնագծից

Ուշ երեկոյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տղաները վերադարձան Արցախի հյուսիսային սահմանագծից, իրական մարտական հերթապահությունից։ Առաջին իսկ օրը պատերազմ մեկնած ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում պատվով մնացին պատնեշի վրա։ Վերադարձան Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից էլ մեկնել էին կռիվ։

Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական նախահարձակ պատերազմի ամբողջ ընթացքում «Կամավորական շարժում» ՀԿ-ի ձևավորած գումարտակի կազմում հարյուրավոր դաշնակցականների հետ տղաները Դաշնակցության կամավորական վաշտերի կազմում կռվում էին պատերազմի ամենաթեժ կետերում՝ պատերազմի ցավն ու ընկերների կորուստը սրտներում պահած:

Տղաները, որոնց հետ վերադարձել էր նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդի Տարոն Մանուկյանը,  շտապեցին այցելել և զորակցություն հայտնել իրենց ավագ ընկերներ Գեղամ Մանուկյանին և ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանին, որոնք կառավարության դիմաց վարչապետի հրաժատականի պահանջով անժամկետ հացադուլ են հայտարարել: