|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է․
Ադրբեջանական բանակը 6 օրում չի կատարել իր առաջադրանքներից որևէ մեկը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյենոկը:
«Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրրել, կազմակերպել և սկսել է իրականացնել հարձակողական ծրագիր: Եկեք նայենք՝ վեց օրը շատ է, թե քիչ: Եթե հաշվի առնենք, որ երեք օրում Կարմիր բանակը վերցրել է Կենիգսբերգը, ապա վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել անգամ օրվա առաջադրանքները:
Ոչ մի ցուցադրելի արդյունք չկա, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, և, հետևաբար, ոչ մի առաջադրանք չի կատարվել», – թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել նա:
Ավելին, ռազմական փորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական պաշարները ևս սպառվում են, և 2-3 օր անց իրավիճակը կթեթևանա սահմանին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: