Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի վրա հարձակումների: Բողոքի ցույցը կազմակերպվել է Սան Պաուլոյի արդյունաբերության ֆեդերացիայի շենքի դիմաց, որն ամեն տարի հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը՝ շենքը ներկելով հայկական դրոշի գույներով: Համայնքի ղեկավարության խոսքով, ցույցն իրականացվել է «դիմակների օգտագործմամբ եւ սոցիալական հեռավորությունը պահպանելով». այս մասին NEWS.am-ը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։