|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամները, փոխնախագահ Գյուրսել Թեքինի գլխավորությամբ, բողոքի ցույց են արել Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության շենքի առջեւ:
Ըստ Demokrathaber-ի՝ ցուցարարները հայտնել են, որ «անակնկալ այց» են կատարել TRT: Նրանց հետ հանդիպման է ներկայացել պետական հեռուստաընկերության փոխտնօրեն Էրքան Դուրդուն: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Դուրդուն ընդդիմադիր կուսակցականներին հրավիրել է ներս, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ գլխավոր տնօրենը չի ներկայացել:
Ցուցարարները հայտնել են, որ հանրապետության գլխավոր դատախազություն հայց են ներկայացնելու TRT-ի դեմ կողմնապահ հեռարձակումներ իրականացնելու պատճառով: «Թուրքիայի հիմնական խնդիրները չեն լուսաբանվում TRT-ի կողմից, կողմնապահություն է արվում»,- ասել է Թեքինը:
Հիշեցնենք, որ նույնատիպ բողոք էր բարձրացել Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ TRT-ն հիմնականում լուսաբանում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթները: