|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը Արցախի Հանրապետություն է ուղարկել 5 մլն դրամի չափով առաջին անհրաժեշտության դեղորայք և հարդեղագործական ապրանքներ։ Այս ամենը տեղ հասցնելուց հետո ավիաընկերությունը պատրաստ է շարունակել օգնության մատակարարումը այնքան, որքան անհրաժեշտ լինի։
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» կատարում է իր գործունեության առաջին քայլը. քայլ դեպի հայրենիքի պաշտպանություն: Մենք մտահոգությամբ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և ամեն վայրկյան պատրաստ ենք ներդնել մեր ողջ ուժն ու կարողությունները՝ մեր Հայրենիքի խաղաղությունն ապահովելու համար։ Ավիաընկերության օտարերկրյա ղեկավարությունը կանգնած է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։ Մենք համագործակցում ենք ՀՀ պետական կառույցների հետ՝ փորձելով ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։
Այսպիսով, մենք այստեղ ենք, մեր Հայրենիքի կողքին՝ սատար կանգնելու մեր ժողովրդին և զինվորներին» - հայտնել է ավիաընկերության ղեկավարությունը։