կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 18:05
Քաղաքական

ԵՊՀ արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի

ԵՊՀ արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի

Երևանի պետական համալսարանի Արհմիությունը, հիմք ընդունելով ԵՊՀ  գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարական պահանջելու մասին, կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին վաղը՝ դեկտեմբերի 22-ին, չգնալ աշխատանքի, բոյկոտել աշխատանքային օրը և միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին:

Կոչ հայտարարությունում նաեւ ասվում է.

«Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին:

ԵՊՀ Արհմիությունը այս ընթացքում ուշի-ուշով հետևելու է ԵՊՀ ղեկավարության բոլոր գործողություններին: Հետապնդման կամ խոչընդոտելու որևէ դեպք նկատելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ օգտագործելու ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցները՝ ԵՊՀ ղեկավարության նմանատիպ գործողությունները կանխելու և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար: