|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, նիստ չի հրավիրի, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։
ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը սահմանում է, որ նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։ «Արդեն իսկ կառավարության կայքում հրապարակվել են սեպտեմբերի 28-ին քննարկված և ընդունված որոշումները։ Պարբերաբար կլինեն թարմացումներ, և հեռավար կարգով քննարկված և գրավոր քվեարկությամբ ընդունված բոլոր նախագծերը կտեղադրվեն կառավարության կայքում»,- նշեց Խաչատրյանը։