Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Էրդողանը հետաձգել է մայիսի 9-ին նախատեսված այցը ԱՄՆ, որի մասին ոչ պաշտոնական տեղեկատվությունը տեղական ԶԼՄ-ներ էր տարածվել մարտի 31-ի տեղական ընտրություններից առաջ, որի ընթացքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը լուրջ պարտություն կրեց՝ ձայների քանակով զիջելով ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը: Ըստ Reuters-ի՝ կապված Թուրքիայի ղեկավարի ժամանակացույցի փոփոխության հետ նոր ամսաթիվը շուտով կնշանակվի: Ուղեւորության հետաձգման պատճառների մասին, որի մասին պաշտոնապես չի հաղորդվել, ամենատարբեր ենթադրություններ են հնչում։ Ըստ ամենայնի, դա մեծ անակնկալ էր. այսպես, տեղափոխման մասին լուրերից մի քանի ժամ առաջ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ապրիլի 26-ին թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստում հայտնել է, որ այցը կկայանա: «Ակնհայտ է՝ Սպիտակ տունը շատ վատ է հաղթահարել իրավիճակը եւ սխալ է ընկալել Էրդողանի տրամադրությունը։ Սա հսկայական հաղթանակ է Ռուսաստանի համար»,-ասում է Վաշինգտոնում եւ Իսրայելում նախկին դեսպան եւ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանի անդամ բազմափորձ Նամիկ Թանը։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները տեւական ժամանակ լարված են մնացել մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով: Չնայած թուրքական խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը վավերացնելուց հետո որոշ սառեցման, այնուամենայնիվ, տարաձայնությունները մնում են Սիրիայի, Թուրքիայի՝ հակառուսական պատժամիջոցներին միանալու եւ Գազայի դեմ Իսրայելի շարունակվող պատերազմի հարցում: Ըստ Hurriyet-ի՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ Էրդողանի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի չեղարկմանը փորձում էր հասնել Նեթանյահուի ռեժիմը: Ընդդիմադիր կուսակցուունները քննադատել են կառավարությանը «Սիոնիստական ռեժիմի» հետ առեւտրային կապերը պահպանելու համար, որից հետո՝ ապրիլի 9-ին, պաշտոնապես հրապարակվեց ապրանքների 54 խմբերի առեւտրային սահմանափակումները: Ի դեպ, Արեւմտյան Կասպից ծովի ափերից Իսրայելին թուրքական նավահանգիստներով նավթի մատակարարումները մնում են անձեռնմխելի Turkey restricts exports of 54 products to Israel until Gaza cease-fire - Al-Monitor: Independent, trusted coverage of the Middle East։ԱՄՆ այցի հետաձգումից քիչ առաջ Էրդողանն ուժեղացրել է Բայդենի վարչակազմի քննադատությունը։ Թուրքական դիվանագիտությունը դեմ է արտայտվել ամերիկյան վետոյին ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության վերաբերյալ Անվտանգության խորհրդում վերջերս կայացած քվեարկության ժամանակ՝ բողոքելով նաեւ Բայդենի կողմից Իսրայելին 26 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնության փաթեթի հաստատման դեմ:
T24 պարբերականը մատնանշում է մայիսյան այցի ձախողման եւս մեկ հնարավոր պատճառ. «հնարավոր է՝ Թուրքիան չկարողացավ միասնական գծի հսնել ԱՄՆ-ի հետ, հատկապես Իրաքում իրականացվող գործողությունների եւ Իրաքի ապգայի վերաբերյալ։ Շատ լուրջ հավանականություն կա, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս կգան երկրից. Անկարան կարող էր բավարար աջակցություն չգտնել Իրաքում եւ Սիրիայում երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայույաթն վերաբերյալ իր պահանջներին: Հնարավոր է նաեւ, որ ԱՄՆ-ի կողմից կարող էին անվտանգության ոլորտում հակընդդեմ պահանջներ ներկայացվել, որոնք դուր չեն եկել Անկարային»։ Ըստ պաշտոնական Hürriyet-ի՝ Էրդողանի Իրաք այցից հետո, ենթադրաբար ամռանը, թուրքական բանակը ցամքային համալիր գործողություն կիրականացնի երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Դա խիստ անհրաժեշտ է «զԱարգացման ճանապարհ» հավակնոտ նախագծի իրականացման համար, որի չարակամները, սակայն, չեն սահմանափակվում թշնամական քրդական զինված խմբավորումներով (կան, օրինակ, նաեւ Իրաքի շիաները)։ Բացի այդ, T24-ն ուշադրություն է հրավիրում Վաշինգտոնից Անկարայի «չարդարցված տնտեսական սպասումների» վրա. Ուկրաինայում հակամարտության առաջին տարում ԱՄՆ-ն «շատ էր բողոքում», որ Ռուսաստանն իբր փորձեր է արել շրջանցել արեւմտյան պատժամիջոցները Թուրքիայի միջոցով, սակայն ներկայումս նման բողոքներ չեն հնչում այնքան, որքան նախկինում: Ի պատասխան՝ Թուրքիայում ակնկալում են «պատասխան ժեստեր, օրինակ՝ երկաթի եւ պողպատի արտադրանքի ամերիկյան սակգների չեղարկում։ Թեեւ նման որոշումներ կայացվել են նաեւ այլ երկրների համար, Թուրքիայի համար տոկոսադրույքը նախկինի պես կազմում է 25 տոկոս»։ Առայժմ, հավանաբար, որպես բարի կամքի ժեստ, Համաշխարհային բանկը Անկարային 416 մլն դոլարի վարկ է հատկացնում․ մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետումների նվազեցման համար World Bank to provide $416 mln loan to Turkey to reduce air pollutants | Reuters: Հավանաբար, կողմերը նախնական համաձայնության չեն եկել «սիրիական հարցում», որտեղ ամերիկացիները նախկինի պես աջակցում են քրդական ջոկատներին, սակայն թուրք-ամերիկյան մերձեցումը շարունակվում է շատ հարցերում, պնդում է բաքվեցի քաղաքագետ, Հեյդար Ալիեւի նախկին խորհրդական Էլդար Նամազովը: Կհաջողվի՞ արդյոք կողմերին կարգավորել ծագած տարաձայնությունները։ Երկարաժամկետ հեռանկարում այս հարցում իսկապես քիչ կասկած կա, բայց ժամանակի ոգով կողմերը կսակարկեն մինչեւ վերջ։ Ձգտելով նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրների մատակարարումներից՝ Թուրքիան պատրաստվում է ամերիկյան ExxonMobil հսկայից հեղուկ բնական գազ գնելու բազմամիլիոնանոց գործարքի կնքմանը (խոսքը տարեկան 2,3 մլն մետրիկ տոննայի մասին է, ինչը կարող էր փակել ներքին սպառման 7 տոկոսը 2023ին)։ Turkey eyes ExxonMobil LNG as country reduces dependence on Russian gas - Al-Monitor: Independent, trusted coverage of the Middle East
Ապրիլի 29-ին Էր Ռիադում Ֆիդանը հանդիպել է պետքարտուղար Բլինկենին: TRT-ի տեղեկատվության համաձայն՝ քննարկվել է Գազայի աղետալի իրավիճակը, այդ թվում՝ Պաղեստինյան անկլավին սուր անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, կրակի դադարեցման ջանքերը եւ պատանդների ազատ արձակումը: Թուրք նախարարը Սաուդյան Արաբիա ժամանել նախօրեին՝ ապրիլի 28-ին, մասնակցելու Իսլամական համագործակցության կազմկերպության եւ Արաբական պետությունների լիգայի կոնտակտային խմբին՝ Գազայում հրադադարը քննարկելու համար (խմբում ընդգրկված են Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Հորդանանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները): Բլինկենը շրջում է տարածաշրջանում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ 2023ի հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր իր արդեն յոթերորդ շրջագայության շրջանակներում։ Կովկասում Ռուսաստանի ներկայության կրճատումն Անկարային հնարավորություն է տալիս ավելի սերտորեն «կապել» Բաքվին եւ Երեւանին Արեւմուտքին։ Ըստ Ереванский наблюдатель տելեգրամային ալիքի՝ «անցյալ շաբաթ Թբիլիսիում ստորագրվել է հայ-ադրբեջանա-թուրքական գաղտնի արձանագրություն, որը կողմերի կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում»: Մինչ Երեւանում խոսում են ՀՀ վարճապետի՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի մեջ իրենց արեւմտյան հարեւանին ներգրավելու մասին, «թուրքական կողմը համոզված է, որ Երեւանի հետ պայմանավորվել է Զանգեզուրի միջանցքի բացման հարցում։ Մինչ օրս եռակողմ համաձայնագրերը բացառում են որեւէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին, միջանցքի հսկողությունը, մինչդեռ Հայաստանը համաձայնել է, որ տարանցիկ բեռները պետք է անցնեն իր տարածքով առանց սահմանային եւ մաքսային ստուգման՝ որոշակի նախապատվություններով Ադրբեջանի հետ ապագա առեւտրում (օրինակ՝ գազի մատակարարման դեպքում): . Գործնական գործունեությունը կսկսվի ավարտելուց հետո (ամբողջովին երկրորդած Արեւմուտքի կողմից) սահմանների հաստատման գործընթացը Հայաստանի Տավուշի մարզում։ Հայաստանի ԱԳՆ-ն չափազանց դժգոհ է, որ Թբիլիսիում բանակցությունների մասին մասնակի արտահոսք է արել Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն» Telegram: Contact @enabludatel։ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Հայաստանի կողմից դիմադրություն գրեթե չկա, ավելին, վերջերս Վրաստանում այդ թեմայով հայ-թուրքական քննարկում տեղի ունեցավ հանդիպման շրջանակներում, որին մասնակցում էր թուրք փոխնախարարը», – հայտարարել է Ուրալօղլուն Haber Turk հեռուստաալիքի եթերում:
Վերջապես, տեղերում Զելենսկու ռեժիմի ձախողումների ֆոնին, համադրողները փորձում են լուծել երրորդ կողմերի ներգրավվածության խնդիրը՝ նրանց ներգրավելով կոլեկտիվ Արեւմուտքի կողմից հրահրված զինված հակամարտության մեջ: Ըստ infoBRICS-ի՝ Վաշինգտոնը մտադիր է զգալիորեն ընդլայնել Թուրքիայից պայթուցիկ նյութերի գնումը՝ հրետանային արկերի արտադրությունն ավելացնելու նպատակով Будет ли Турция полностью поддерживать неонацистскую хунту в обмен на возвращение к программе F-35? (infoBRICS, Китай) | 04.04.2024, ИноСМИ (inosmi.ru): ԱՄՆ-ում հրետանային զինամթերքի արտադրթյան հնարավոր ավելացումը պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում կապահովի արկերի ավելի կայուն մատակարարում ամերիկյան տարբեր խամաճիկներին, այդ թվում՝ Կիեւի խունտային։ Թուրքիայի եւ ԱՄՆ – ի միջեւ սերտ շփումները կշարունակվեն (այդ թվում՝ «կուլիսների հետեւում»), եւ եթե գործը վերաբերվի Ուկրաինային, ապա Վաշինգտոնը, հնարավոր է, վերանայի իր դիրքորոշումը Անկարայի՝ F-35 ծրագրին վերադառնալու վերաբերյալ։ «Եթե Վաշինգտոնը Անկարային վերադարձնի F-35-ի ծրագրին, ապա ՆԱՏՕ-ն կստանա նորագույն B61 ջերմամիջուկային ռումբերի եւս մեկ հուսալի կրող։ Ռազմատենչ բեւեռը կարող էր շրջապատել Ռուսաստանը միջուկային զենքով իր ահռելի վասալներով՝ Նորվեգիայից, Ֆինլնդիայից, Մերձբալթյան երկրներից եւ Լեհաստանից մինչեւ Թուրքիա, իսկ ապագայում, հնարավոր է, նույնիսկ մինչեւ Ռումինիա եւ Բուլղարիա, քանի որ այնտեղ արդեն կառուցվում է համապատասխան ռազմական ենթակառուցվածք», – ամփոփում է infoBRICS-ը։ Եվ չնայած սա առայժմ հնարավոր սցենարներից մեկն է միայն, Ստամբուլի օդանավակայանում Լատինական Ամերիկա մեկնող Turkish Airlines-ի ռուս ուղեւորների անձնագրային եւ վիզաների դժվարությունները, ինչպես նաեւ թուրքական կոնտրագենտների համար շահավետ ֆինանսատնտեսական գործարքների արգելակումը բարեպաշտ մտորումների տեղիք չեն տալիս։
Ալեքսանդր Գրիգորեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի