Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհապաղ եւ լիակատար հրադադարի հաստատման անհրաժեշտությունը եւ բոլոր երկրներին առավելագույն զսպվածության կոչ են արել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ընդգծվել է անհապաղ եւ ամբողջական հրադադարի հաստատման, հակամարտության կողմերի եւ այլ երկրների առավելագույն զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են նախարարությունում, կողմերը աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս տարվա սեպտեմբերի 27-ի հատուկ հայտարարությանը, որը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել հետագա էսկալացիան: «Այս տարվա սեպտեմբերի 29-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստերի քննարկումների համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում»,- եզրափակել են դիվանագիտական ծառայությունում:
Զրույցը տեղի է ունեցել ԵՄ կողմի նախաձեռնությամբ։