|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հայփոստ»-ը զինված ուժերի զորքերին ծանրոցներն անվճար ուղարկելու հնարավորություն է ընձեռում: «Հայփոստ»-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:
«Ուշադրություն ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ զինված ուժերի զորքերին:
Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը.
Անձնական հիգիենայի պարագաներ
Ատամի մածուկ, խոզանակ
Օճառ, սափրվելու պարագաներ
Զուգարանի թուղթ
Ստերիլ բինտեր, քնապարկ
Ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք»,- ասված է հաղորդագրության մեջ: