Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական վերահսկողական ծառայությունն այս անգամ էլ որոշել է ուսումնասիրություն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող 10 խոշորագույն բժշկական հատատություններում, ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում եւ Հայփոստում:
Իրավիճակն իսկապես ուշագրավ է, քանի որ վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության կողմից աննախադեպ ակտիվություն է նկատվում, եւ օրեցօր ավելանում են այն գերատեսչությունները, որտեղ այս կառույցը որոշել է ստուգումներ իրականացնել: Իհարկե, տարեվերջ է, եւ Պետական վերահսկողական ծառայության ակտիվությունը կարելի է նաեւ այդ հանգամանքով բացատրել, սակայն, այս ամենից զատ, շատ կարեւոր են առաջին հերթին արդյունքները, թե, ի վերջո, ինչ բացահայտումներ կլինեն այդ ստուգումների արդյունքում
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում