|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս-2020» միջազգային զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի: Դրանցում դիտորդի կարգավիճակում կներգրավվի 2 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է РИА Новости- ն, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ, զորավարժություններին չմասնակցելու մասին հայտարարել էր նաև Հնդկաստանը՝ որպես պատճառ նշելով համավարակի պայմաններում ծագած խնդիրներն ու դրանց հետևանանքերը: Հնդկաստանը նախատեսել էր զորավարժություններին ներկայանալ 200 զինծառայողով:
Ըստ աղբյուրի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախապես հայտնել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության,ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Առաջին համատեղ զորավարժությունները, սպասվում է, որ կանցկացվեն «Կովկաս 2020»-ի շրջանակում: Դեռևս չի հստակեցվում, սակայն դրանց իրականացման ձևաչափը: